ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առանց կանխատեսման էլ գիտեինք

Առանց կանխատեսման էլ գիտեինք
10.01.2018 | 16:13

Ըստ համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի` 2018-ին Հայաստանի տնտեսության համար 3,8 % աճ է կանխատեսվում: Այսինքն, ավելի քիչ, քան այս տարվա վերջին կառավարության արձանագրած ցուցանիշներն էին: Սա նշանակում է, որ բավական բարդ սոցիալ-տնտեսական տարի է լինելու: Առանց Համաշխարհային բանկի տվյալների էլ ակնհայտ է, որ եթե աշխատավարձերի, թոշակների բարձրացում չի լինելու, շոշափելի ներդրումներ չեն կանխատեսվում, ապա աշխատատեղերի հարցը նորից առկախվելու է, ուրեմն տնտեսական վիճակը չի կարող բարելավվել: Հանրային սպասումներն էլ այս կառավարությունից կամաց-կամաց մարել են, և եթե այս տարի էլ կառավարության քաղաքականությունը նույն տեմպերով շարունակվի, ոչ մի հուսադրող բան չի լինի քաղաքացիների կյանքում: Սա նշանակում է արտագաղթի տեմպերի ավելացում և հուսալքության ավելացում:


Հաշվի առնելով նաև տարեսկզբի թանկացումները, ոմանք չեն բացառում, որ մարդիկ եթե ոչ սոցիալական բունտ, ապա լոկալ խնդիրների հետ կապված պարբերաբար բողոքի ցույցեր անեն: Բնականաբար, իշխանությունները կփորձեն հասարակությանը համոզել, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, որ այս ամենը ժամանակավոր է, որ մյուս տարի և՛ աշխատավարձերը, և՛ թոշակները կբարձրանան, իրավիճակը կբարելավվի: Եթե անգամ նրանց խոստումները ճշմարիտ լինեն, քաղաքացին այլևս ոչ մի պաշտոնյայի խոսքի հանդեպ հավատ չունի: Դրա պատճառը անկախության տարիների տխուր փորձն է, երբ ամեն կառավարություն խոստացել է լավ կյանք, բայց ամեն ինչ գնալով ավելի է վատացել: Այնպես որ, այս կառավարությունը կամ լուրջ բանաձև պիտի մշակի իրավիճակը շտկելու ուղղությամբ, կամ նախորդների պես խոստումներ տա, արդյունքում ինքը մնա իշխանության, իսկ ժողովուրդը հեռանա երկրից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ